14:22  ,  19 մայիսի, 2018

Անդեր Էրերա․ «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյի օգնությամբ վերելքի ճանապարհին է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն նպաստում է թիմի առաջընթացին։

«Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա են։ Եկեք նայենք թիմի արդյունքներին։ 2 տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն էր Անգլիայի առաջնությունում և դարձավ գավաթակիր։ Անցյալ տարի մենք 3 տիտղոս նվաճեցինք (Եվրոպայի լիգա, Լիգայի գավաթ, Անգլիայի սուպերգավաթ) և զբաղեցրինք 6-րդ տեղը։ Այս տարի մենք փոխչեմպիոն ենք և Անգլիայի գավաթի եզրափակիչում ենք։

Պետք է ավելիին ձգտենք, բայց միևնույն ժամանակ չեմ կարող ասել, որ սա հետընթաց է։ Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո թիմը 4 տարի անցումային փուլում էր։ Հիմա ակումբը Մոուրինիոյի օգնությամբ կրկին վերելքի ճանապարհին է»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքն է փոխանցում The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ այսօր Անգլիայի գավաթի եզրափակիչում «Յունայթեդի» մրցակցը «Չելսին» է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս