13:25  ,  19 մայիսի, 2018

Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ «Ռեալի» ֆուտբոլիստները խորոված են կազմակերպել (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը, հավատարիմ մնալով ավանդույթներին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ իր թիմի համար խորոված է կազմակերպել։

Ակումբի մարզաբազայում կազմակերպված միջոցառմանը հրավիրված են եղել «Ռեալի» առաջին թիմի ֆուտբոլիստները՝ իրենց ընտանիքներով և մարզչական շտաբը, հաղորդում է Marca-ն։

Երեկույթի ավարտին ավելի տարիքով ֆուտբոլիստները նվերներ են հանձնել երիտասարդներին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը անգլիական «Լիվերպուլն» է։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English