12:20  ,  19 մայիսի, 2018

Դել Պոտրոյի մասնակցությունը «Ռոլան Գարոսին» հարցականի տակ է

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն, որը Հռոմում ընթացող մրցաշարի 3-րդ շրջանում վնասվածքի պատճառով հրաժարվել էր Դավիդ Գոֆենի (Բելգիա) հետ խաղի 3-րդ սեթից, կարող է բաց թողնել Մեծ սաղավարտի՝ «Ռոլան Գարոսի» մրցաշարը։ 

ATP-ի դասակարգման աղյուսակի 6-րդ համարը մանրամասներ է ներկայացրել վնասվածքի վերաբերյալ։

«Բժշկական հետազոտությունից պարզ դարձավ, որ վնասվել են աճուկային մկանները։ Մոտ օրերս կսկսեմ վերականգնողկան փուլը և կհասկանամ, արդյո՞ք կկարողանամ մասնակցել «Ռոլան Գարոսին»»,- թվիթերում գրել է դել Պոտրոն։

«Ռոլան Գարոսի» մրցաշարը մեկնարկում է մեկ շաբաթից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում