10:55  ,  19 մայիսի, 2018

Հռոմ․ Զվերևը կխաղա Չիլիչի հետ

Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը Հռոմում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի կիսաեզրափակիչում է։ Մրցաշարի 2-րդ ռակետը 1 ժամ 47 րոպեում հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին (6:4, 3:6, 6:3)։

Եզրափակիչ դուրս գալու համար Զվերևը պետք է հաղթահարի Մարին Չիլիչի (Խորվաթիա) արգելքը։

Հիշեցնենք, որ 2-րդ կիսաեզրափակիչում կհանդիպեն իսպանացի Ռաֆայել Նադալը և սերբ Նովակ Ջոկովիչը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս