10:30  ,  19 մայիսի, 2018

«Չելսին» հետաքրքրվում է Լևանդովսկու ծառայություններով

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Daily Express-ը։

Այս շաբաթ Մյունխենում ֆուտբոլիստը հանդիպել է իր գործակալին, և նրանք քննարկել են առաջիկա ծրագրերը։

Լեհաստանի հավաքականի հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», սակայն իսպանական ակումբը հրաժարվել է Լևանդովսկուն ձեռք բերելու մտքից։

Սպասվում է, որ Լոնդոնի «Չելսին» կարող է առանց լուրջ մրցակցության իրականացնել 29-ամյա խաղացողի տրանսֆերը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով