00:45  ,  19 մայիսի, 2018

Մատս Հումելս․ Բարդ խնդրի առաջ ենք կանգնած

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը խոսել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասին, որտեղ բավարացիների մրցակիցը լինելու է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։

«Բարդ խնդրի առաջ ենք կանգնած։ Գավաթը բարձրացնելու համար հարկավոր է ցուցադրել բարձրակարգ խաղ։ Ցանանում ենք դառնալ գավաթակիր և դա ամենակարևորն է»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը։

«Բավարիա» - «Այնտրախտ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին Բեռլինում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով