00:25  ,  19 մայիսի, 2018

Ջոկովիչը հաղթեց և կիսաեզրափակիչում կխաղա Նադալի հետ

Սերբ Նովակ Ջոկովիչը Հռոմի «Մասթերս-1000» թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչում է։ Աշխարհի 11-րդ ռակետը 2 ժամ 23 րոպեում պայքարից դուրս է թողել ճապոնացի Կեյ Նիսիկորիին (2:6, 6:1, 6:3)։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչին սպասում է իսպանացի Ռաֆայել Նադալը, որը այս մրցաշարում հաղթելու դեպքում կարող է կրկին գլխավորել ATP-ի դասակարգման աղյուսակը, որի առաջատարը շվեյցարացի Ռոժեր Ֆեդերերն է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով