23:51  ,  18 մայիսի, 2018

Զինեդին Զիդան․ Ռոնալդուն պատրաստ է 120 տոկոսով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանը  խոսել է պարտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական պատրաստվածության մասին, ինչպես նաև անդրադարձել է իր թիմի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին։

«Հիմա Ռոնալդուի պատրաստվածության մակարդակը 120 տոկոս է։ Նրա հետ ամեն ինչ կարգին է։

Դուք կարող եք ասել, որ Բեյլը սկսել է լավ խաղալ, քանի որ աչքի է ընկել վերջին խաղերում։ Իսկ ես կասեմ, որ նա շատ լավ է աշխատում մարզումների ժամանակ։ Ամենակարևորը բոլորը լավ ֆիզիկական մարզավիճակում են»,- Զիդանի խոսքն է փոխանցում BBC-ն։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիևում, «Ռեալի» մրցակիցը անգլիական «Լիվերպուլն» է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում