23:10  ,  18 մայիսի, 2018

Հռոմ․ Շարապովան կիսաեզրափակիչում է

Ռուս Մարիա Շարապովան դուրս է եկել Հռոմում ընթացող թենիսի Premier դասի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա հաղթել է «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոն, Լատվիան ներկայացնող Ելենա Օստապենկոյին(6:7 (6:8), 6:4, 7:5)։

Այս հաղթանակը 3-րդն է 31-ամյա Շարապովայի համար Հռոմում։ Նախորդ անգամ, երբ նա 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել 3 սեթից բաղկացած խաղում, եղել էր «Ռոլան Գարոս-2014»-ում։

Եզրափակիչի ուղեգրի համար Շարապովան կմրցի Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում