20:05  ,  18 մայիսի, 2018

Արտետան մոտ է «Արսենալը» գլխավորելուն

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Միկել Արտետան համաձայնել է փոխարինել Արսեն Վենգերին, հաղորդում է Goal-ը։

Նշվում է, որ կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի կետերը։ Սպասվում է, որ իսպանացու նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա օրերին։

Արտետան այժմ աշխատում է «Մանչեսթեր Սիթիում»՝ որպես Խոսեպ Գվարդիոլայի օգնական։ Ավելի վաղ Գվարդիոլան ասել էր, որ դեմ չի լինի, եթե Արտետան որոշի հեռանալ։

36-ամյա իսպանացին «Արսենալում» խաղացել է 2011-ից 2016 թվականներին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով