19:15  ,  18 մայիսի, 2018

MMA. Միհրան Հարությունյանի կշռման արարողությունը Ռոստովում (NEWS.am Sport Live)

Ռուսաստանի Ռոստով քաղաքում մեկնարկել է մայիսի 19-ին կայանալիք Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարի մասնակիցների կշռման պաշտոնական արարողությունը, որը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է NEWS.am Sport-ը:

Կշռվում է նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիո-2016–ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որն առաջին մենամարտը կանցկացնի խառը մենամարտերում:

Միհրան Հարությունյանը մայիսի 19-ին պայքարի մեջ կմտնի թեթեւ քաշային կարգում՝ 65.8: Նրա մրցակիցը կլինի իրանցի Ալի Յուսեֆին:

Լուսինե Շահբազյան (Ռոստով)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով