14:45  ,  18 մայիսի, 2018

Սպորտի նախարարը հանդիպել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալ նվաճած հայ ըմբիշների հետ (ֆոտո)

Մակեդոնիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեդալ նվաճած հայ ըմբիշները վերադարձել են Հայաստան։

Թբիլիսիից Երեւան ճանապարհին նրանց դիմավորել եւ շնորհավորել է սպորտի ու երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լեւոն Վահրադյանը, փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշները նվաճել էին 3 մեդալ։ Ռաֆայել Հարությունյանը (45 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Մանվել Խնձրցյանը (51 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Նարեկ Հարությունյանը (65 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում