16:20  ,  18 մայիսի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». Եզրափակիչի մասնակիցները

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտին մոտեցող «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն «Գրանդ Քենդի» ու «Պարմա» թիմերը:

Կիսաեզրափակիչում «Գրանդ Քենդին» 2:1 հաշվով հաղթել է «Թել-Սելին», իսկ «Պարման ուժեղ է գտնվել «Բեթ Կոնստրակտից»՝ 4:3:

«Թել-Սելն» ու «Բեթ Կոնստրակտը» կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:

Հիշեցնենք, որ այս օրերին շարունակվում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հայտերի ընդունումը: C մրցաշարին կարող են մասնակցել եւ թիմերում հայտավորվել միայն այն խաղացողները, որոնք վերջին երեք ամիսներին ունեն աշխատանքային պայմանագիր տվյալ կազմակերպությունում եւ նրանց համար վճարվում են սոցվճարներ, եւ 2016-2017թթ. մրցաշրջանում ՀՖՖ-ի կողմից կազմակերպած Բարձրագույն ու Առաջին խմբի առաջնությունների չեն մասնակցել: Տեղեկությունների համար զանգել 095109999 համարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում