12:14  ,  18 մայիսի, 2018

Ինյեստա. Սկսում եմ հետաքրքրվել մարզչական աշխատանքով

«Բարսելոնայում» վերջին մրցաշրջանն անցկացնող իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հույս է հայտնել, որ վերադառնալու է կատալոնական ակումբ՝ մարզիչի կարգավիճակում:

«Հույս ունեմ, որ հետագայում կկարողանամ վերադառնալ «Բարսելոնա», քանի որ սա իմ տունն է, որտեղ ես երջանիկ եմ: Սկսում եմ հետաքրքրվել մարզչական աշխատանքով, սակայն ցանկանում եմ եւս մի քանի տարի վայելել ֆուտբոլիստի կարիերան»,- Իսպանիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ Ինյեստան հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Չինաստան կամ Ճապոնիա: Նա ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում