11:40  ,  18 մայիսի, 2018

ԱԱ-2018. «Իսլամական պետության» սպառնալիքը՝ Մեսիի ու Ռոնալդուի պաստառով (ֆոտո)

«Իսլամական պետությունը» ահաբեկչական գործողություններով սպառնացել է 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցներին:

Ահաբեկչական խմբավորումը խոստացել է արյունով լցնել ֆուտբոլային դաշտերը՝ հրապարակելով պաստառ, որի վրա պատկերված են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պաստառի վրա հետեւյալ գրառումն է. «Հաղթանակը կլինի մերը»:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով