11:07  ,  18 մայիսի, 2018

ԱԱ-2018. Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնադու Սանտուշը հրապարակել է 23 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է A Bola-ը:

Դարպասապահներ. Անտոնի Լոպեշ («Լիոն»), Բետու («Գյոզտեպե»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»): 

Պաշտպաններ. Բրունու Ալվեշ («Ռեյնջերս»), Սեդրիկ Սոարեշ («Սաութհեմփթոն»), Ժոզե Ֆոնտե («Դալյան Իֆան»), Մարիու Ռուի («Նապոլի»), Պեպե («Բեշիկթաշ»), Ռաֆայել Գերեյրո («Բորուսիա Դ.»), Ռիկարդու Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»): 

Կիսապաշտպաններ. Ադրիեն Սիլվա («Լեսթեր»), Բրունու Ֆերնանդեշ, Ուիլյամ Կարվալյո (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ժոաո Մարիու («Վեստ Հեմ»), Ժոաու Մոուտինյո («Մոնակո»), Մանուել Ֆերնանդեշ («Լոկոմոտիվ»):

Հարձակվողներ. Անդրե Սիլվա («Միլան»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ժելսոն Մարտինշ («Սպորտինգ»), Գոնսալու Գուեդեշ («Վալենսիա»), Ռիկարդո Կուարեժմա («Բեշիկթաշ»):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Պորտուգալիան մրցելու է Իսպանիայի (հունիսի 15, Սոչի), Մարոկկոյի (հունիսի 20, Մոսկվա) եւ Իրան (հունիսի 25, Սարանսկ) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով