09:50  +04,  18 մայիսի, 2018

Դմիտրի Ալենիչեւ. Վերլուծելով «Անժիի» խաղը՝ որոշեցինք դաշտ դուրս բերել գերարագ Սարկիսովին

Կրասնոյարսկի «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը, մեկնաբանելով Պրեմիեր լիգայի ուղեգրի համար անցումային խաղում Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովին:

«Հանդիպման պլանն արագ ֆուտբոլ խաղալն էր, քանի որ վերլուծել էինք «Անժիի» խաղը վերջին հանդիպումներում: Տեսնելով, որ նրանք խնդիրներ ունեն պաշտպանությունում՝ հատկապես կենտրոնական գոտում, որոշեցինք դաշտ դուրս բերել գերարագ Սարկիսովին: Առաջին խաղակեսում շատ պահեր եղան կենտրոնական գոտում, սակայն չբավականացրեց արդյունավետությունը, ճիշտ փոխանցումն ու իրացումը: Այս խաղի առաջին խաղակեսը, երեւի, լավագույնն էր այս մրցաշրջանում»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Ենիսեյի» կայքը:

Հիշեցնենք, որ «Ենիսեյը» տնային խաղում հաղթել էր 3։0 հաշվով, իսկ  մեկնարկային կազմում 74 րոպե հանդես եկած Արթուր Սարկիսովը դարձել էր գոլի հեղինակ և վաստակել է 11 մետրանոց հարված։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 20-ին Մախաչկալայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս