00:05  +04,  18 մայիսի, 2018

Արթուր Սարկիսով․ Պատասխան խաղում չենք պատրաստվում հանգստանալ

Հայաստանի հավաքականի և Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնաբանել է «Անժիի» նկատմամբ տարած հաղթանակը։

«Մենք գոհ ենք արդյունքից և պատրաստվում ենք հաջորդ հանդիպմանը։ Ամեն ինչ կորոշվի մայիսի 20-ին։ Ճիշտ պատրաստվեցինք այս հանդիպմանը և ահա արդյունքը։ Խաղընկերներս օգնեցին, շատ ազատ տարածություններ կային, դրա համար այդպես ստացվեց։

Նրանք ծանր թռիչք էին ունեցել, անսովոր պայմաններ, արհեստական խաղադաշտ, երևի դա էլ ազդեց։ Ամեն դեպքում մեզ գոհացնում է արդյունքը։ Պատասխան խաղում ոչ մի դեպքում չենք պատրաստվում հանգստանալ, խաղալու ենք մեր խաղը»,- Սարկիսովի խոսքն է փոխանցում «Ենիսեյի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ուղեգրի համար անցումային խաղում «Ենիսեյը» տանը 3։0 հաշվով հաղթել է «Անժիին»։ Արթուր Սարկիսովը դարձել է գոլի հեղինակ և վաստակել է 11-մետրանոց հարվածի իրավունք։

31-ամյա Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս