23:21  ,  17 մայիսի, 2018

Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 2017/18 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որը կազմված է 18 ֆուտբոլիստից։

Դարպասապահներ Յան Օբլակ («Աթլետիկո»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»)։

Պաշտպաններ Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Շտեֆան Լայներ («Զալցբուրգ»), Լուիս Գուստավո («Մարսել»), Բունա Սար («Մարսել»)։

Կիսապաշտպաններ Բրունու Ֆերնանդեշ («Սպորտինգ»), Նաբի Կեյտա («Լայպցիգ»), Դիադի Սամասեկու («Զալցբուրգ»), Կոկե, Սաուլ, Գաբի (բոլորն էլ «Աթլետիկո»)։

Հարձակվողներ Ժելսոն Մարտինշ («Սպորտինգ»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Դիմիտրի Պայետ («Մարսել»), Տիմո Վերներ («Լայպցիգ»)։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում իսպանական «Աթլետիկոն» 3։0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»։



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում