22:55  ,  17 մայիսի, 2018

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել  

Ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում «Յուրգորդենը» սեփական դաշտում 2։0 հաշվով հաղթել է «Էրեբրուին»։ 

30-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին անգամ հանդես է եկել «Յուրգորդենի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածք է ստացել։ Առաջին խաղակեսի վերջնամասում Մովսիսյանը մրցակցի հետ բախման պատճառով վնասել է ոտքը։ Նա փորձել է շարունակել հանդիպումը, սակայն 41-րդ րոպեին փոխարինվել է։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը տեւական դադարից հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում