21:16  ,  17 մայիսի, 2018

Ժոզե Մոուրինյո․ «Ռեալը» չի կարող վաճառել Ռոնալդուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մասին։ Մոուրինյոն ասել է, որ Ռոնալդուն չի կարող լքել իսպանական ակումբը։

«Ես կարծում եմ, որ «Ռեալը» չի կարող վաճառել Ռոնալդուին։ Դա արգելված է։ Նա պարտավոր է մնալ ակումբում այնքան ժամանակ, մինչև չթողնեն հեռանա։ Հետո նա կարող է մեկ տարի խաղալ ԱՄՆ-ում, կամ ինչ-որ ուրիշ տեղ վայելել կյանքը։ Բայց հիմա նրա առջև դռները փակ են։

Չեմ կարծում, որ Ռոնալդուն կարող է վերդառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Բոլորը գիտեն, որ նրան Մանչեսթերում սիրում են։

Կարող էի շարունակել աշխատել Ռոնալդուի հետ, եթե ժամանակին Ֆլորենտինո Պերեսը թույլ տար, որ համատեղեմ աշխատանքս «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում»,- Մոուրինյոյի խոսքն է փոխանցում Record-ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին։ Ռոնալդուն արքայական ակումբում է 2009 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով