19:18  +04,  17 մայիսի, 2018

Արյեն Ռոբենը մնում է «Բավարիայում»

Գերմանական «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը երկարաձգել է պայմանագրը։ Նոր պայմանագրով 34-ամյա ֆուտբոլիստը Մյունխենում կմնա ևս մեկ տարի, հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Ռոբենը «Բավարիայում» է 2009 թվականից։ Մյունխենյան ակումբի կազմում նա 7 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 4 անգամ էլ հաղթել է երկրի գավաթում։ Ռոբենը 2013-ին հաջողության է հասել նաև Չեմպիոնների լիգայում։

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Ռոբենը մասնակցել է 21 հանդիպման, որոնցում  դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: