17:55  ,  17 մայիսի, 2018

«Ենիսեյը» հաղթել է «Անժիին», Սարկիսովը՝ գոլի հեղինակ

Ռուսական Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարող «Ենիսեյը» տանը հաղթել է Մախաչկալայի «Անժիին»։ Գրանցվել է 3։0 հաշիվ։

Դաշտի տերերի կազմում 74 րոպե խաղացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը 32-րդ րոպեին խփել է «Ենիսեյի» 2-րդ գոլը։ Հայ ֆուտբոլիստը վաստակել է նաև 11-մետրանոց հարվածի իրավունք։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 20-ին Մախաչկալայում։

Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում