13:33  ,  17 մայիսի, 2018

Եվրոպայի լիգան ունեցավ 2 լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշարում լավագույն ռմբարկու դարձան Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ու Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը: 2 ֆուտբոլիստներն էլ խփեցին 8-ական գոլ: Դրա համար 28-ամյա Իմոբիլեից պահանջվեց 9 հանդիպում, իսկ 37-ամյա Ադուրիսից՝ 10:

Ռմբարկուների ցուցակում երրորդ տեղը գրավեց Կիեւի «Դինամոյի» բրազիլացի հարձակվող Ժունիոր Մորաեսը, որը խփել է 7 գոլ: Եվրոպայի լիգայի եզրափակիչում դուբլի հեղինակ դարձած ֆրանսիացի Անտուան Գրիզմանը 6 գոլով բաժանեց 4-9-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» 3:0 հաշվով հաղթել էր  ֆրանսիական «Մարսելին» եւ երրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով