15:33  ,  17 մայիսի, 2018

Ֆերնանդո Տորես. Սա իմ ամենաթանկ տիտղոսն էր

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալուց հետո կիսվել է տպավորություններով, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Այս երջանկությունը դժվար է նկարագրել բառերով: Երազանքը դարձավ իրականություն: Գերզգայունության ու հույզերի առումով սա իմ ամենաթանկ տիտղոսն էր: Բոլորն ունեն մանկության երազանք, իսկ սա իմ երազանքն էր»,- ասել է 34-ամյա Տորեսը, որը վերջին մրցաշրջանն է անցկացնում «Աթլետիկոյում»:

Հիշեցնենք, որ Լիոնում կայացած եզրափակիչում իսպանական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր  ֆրանսիական «Մարսելին» եւ երրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր: «Աթլետիկոյից» դուբլի հեղինակ էր դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որին 90-րդ րոպեին փոխարինել էր Ֆերնանդո Տորեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում