14:46  ,  17 մայիսի, 2018

Լեւանդովսկին հանդիպել է գործակալի հետ եւ ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գաղթնի հանդիպում է ունեցել հայտնի գործակալ Պինի Զահավիի հետ, գրում է The Sun-ը:

Մյունխենում կայացած հանդիպմանը քննարկվել է Լեհաստանի հավաքականի առաջատարի՝ գերմանական ակումբից հեռանալու հարցը:

29-ամյա Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին»: Լեհ հարձակվողը 2014-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բավարիա», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս