16:10  ,  17 մայիսի, 2018

Եվրոպայի լիգայի գավաթակիր «Աթլետիկոն» 26 միլիոն եվրո կստանա ՈւԵՖԱ-ից

Եվրոպայի լիգայի գավաթակիր Մադրիդի «Աթլետիկոն» ՈւԵՖԱ-ից 26 միլիոն եվրո կստանա այս մրցաշրջանում եվրագավաթներում ելույթների համար, գրում է AS-ը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակն իսպանական ակումբին կհարստացնի 6.5 միլիոն եվրոյով: Կիսաեզրափակիչ հասնելու համար «Աթլետիկոն» կստանա 1.6 միլիոն եվրո, քառորդ եզրափակիչի համար՝ եւս մեկ միլիոն: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես գալու համար մարդիդցիները կստանան 16.3 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ նախօրեին «Աթլետիկոն» երրորդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում