16:44  ,  17 մայիսի, 2018

Բունդեսլիգա. Վերջին տուրի լավագույն գոլերը

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Լուկաս Ալարիոյի («Բայեր»), Անաստասիոս Դոնիսի («Շտուտգարտ»), Ադամ Սալայիի («Հոֆենհայմ»), Բրումայի («Լայպցիգ»), Յոնաս Հեկտորի («Քյոլն») դիպուկ հարվածները:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ավարտից 5 տուր առաջ Մյունխենի «Բավարիան» ապահովել էր չեմպիոնի տիտղոսը: Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել էր Գելզենկիրխենի «Շալկեն», իսկ «Հոֆենհայմը» եզրափակել էր լավագույն եռյակը: Չորրորդ տեղով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց Դորտմունդի «Բորուսիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս