10:54  ,  17 մայիսի, 2018

Գրիզմանը՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, «Ռեալը» շնորհավորել է «Աթլետիկոյին»

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ֆրանսիացու դուբլի շնորհիվ իսպանական ակումբը Լիոնում կայացած եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր ֆրանսիական «Մարսելին» եւ երրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Մադրիդի «Ռեալն» իր հերթին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Աթլետիկոյին»:

«Շնորհավորում ենք «Աթլետիկոյին» Եվրոպայի լիգայի եզրափակիչի արդյունքում նվաճած տիտղոսի առթիվ»,- նշված է Արքայական ակումբի թվիթերյան էջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով