10:37  ,  17 մայիսի, 2018

NBA.«Հյուսթոնը» հավասարեցրեց շարքի հաշիվը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 105:127 հաշվով պարտվեց «Հյուսթոնին»: Շարքի հաշիվը դարձավ 1:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը՝ վաստակելով 38 միավոր: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը հավաքեց 27 միավոր: Հաջորդ 2 խաղերը կկայանան «Գոլդեն Սթեյտի» խաղահրապարակում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ

«Հյուսթոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 127:105 (26:21, 38:29, 31:29, 32:26)

Շարքի հաշիվը՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում