00:43  ,  17 մայիսի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոն» 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։ Դիեգո Սիմեոնեի թիմը եզրափակիչում 3։0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին» (տեսանյութ)։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբին։

Նախորդ անգամ իսպանական ակումբը հաղթել էր 2012 թվականին։

Հիշեցնենք, որ կիեսաեզրափակիչում «Աթլետիկոն» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Արսենալին», իսկ «Մարսելը» հաղթահարել էր ավստրիական «Զալցբուրգի» արգելքը։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Աթլետիկո» - «Մարսել»՝ 3։0

Անտուան Գրիզման, 21, 49, Գաբի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում