Ռուս Մարիա Շարապովան դուրս է եկել Հռոմում ընթացող թենիսի Premier դասի մրցաշարի 3-րդ շրջան։ Շարապովան 2 ժամ 32 րոպեում հաղթել է սլովակ Դոմինիկ Ցիբուլկովային (3:6, 6:4, 6:2)։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Շարապովան կպայքարի Գարբինյե Մուգուրուսա – Դարյա Գավրիլովա զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում