23:30  ,  16 մայիսի, 2018

Սերխիո Ռամոս․ Նորից պետք է փորձենք ապացուցել, որ Եվրոպայի արքաներն ենք

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին։

«Միշտ էլ հաճելի է, երբ նորից պետք է փորձենք ապացուցել, որ Եվրոպայի արքաներն ենք։

Դաժան աշխատանքը, կայունությունը, ինքնազոհողություն անելու կարողությունը ժամանակի ընթացքում տալիս է եզրափակիչի նման մրցանակ։

Կփորձենք շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում։ Այս մրցաշարը 3-րդ անգամ անընդմեջ հաղթելը երազանք է»,- Ռամոսի խոսքն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» մրցակցիցն է լինելու անգլիական «Լիվերպուլը»։ Հանդիպումը տեղի է ունենալու Կիևում մայիսի 26-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս