21:59  ,  16 մայիսի, 2018

Եվրոպայի լիգայի եզրափակիչ. «Մարսել» - «Աթլետիկո»․ Մեկնարկային կազմեր

Հայտնի են «Մարսելի» (Ֆրանսիա) և Մադրիդի «Աթլետիկոյի» (Իսպանիա) մեկնարկային կազմերը Եվրոպայի լիգայի եզրափակիչում:

«Մարսել» Մանդանդա, Օկամպոս, Սանսոն, Պայե, Սար, Ամավի, Լուիս Գուստավո, Ռամի, Տովեն, Ժերմեն, Զամբո-Անգիսա։

«Աթլետիկո». Օբլակ, Խիմենես, Գոդին, Լյոկա Էրնանդես, Կոկե, Գրիզման, Սաուլ, Կորեա, Գաբի, Վրսալկո, Դիեգո Կոստա։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա Ֆրանսիայի Լիոն քաղաքում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին:

Եզրափակիչը կսպասարկի Բորն Կույպերսի (Հոլանդիա) գլխավորած մրցավարական բրիգադը։

Հիշեցնենք, որ կիեսաեզրափակիչում «Աթլետիկոն» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Արսենալին», իսկ «Մարսելը» հաղթահարել էր ավստրիական «Զալցբուրգի» արգելքը։

Եվրոպայի լիգայի նախորդ գավաթակիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում