20:38  ,  16 մայիսի, 2018

«Լայպցիգի» գլխավոր մարզիչը լքում է պաշտոնը

Գերմանական «Լայպցիգը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Այս ակումբի ծրագրերը իրականացնելու համար երկարաժամկետ պայմանագիր է հարկավոր։ Պետք է անկեղծ լինել և կարողանալ հստակ «ոչ» ասել։ Ես խնդրել եմ ղեկավարներին, որ խզենք պայմանագիրը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և վստահության համար։ Ես երբեք չեմ մոռանա այստեղ անցկացրած ժամանակը»,- ասել է Հազենհյուտլը, որի պայմանագրի ժամկետը լրանալու էր հաջորդ տարի։

Մարզիչը ակումբի ղեկը ստանձնել էր 2016 թվականին, երբ «Լայպցիգը» հայտնվել էր Բունդեսլիգայում։ Նրա գլխավորությամբ թիմը դարձավ փոխչեմպիոն, իսկ Եվրոպայի լիգայում հասավ քառորդ եզրափակիչ։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում «Լայպցիգը» զբաղեցրեց 6-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով