19:27  ,  16 մայիսի, 2018

Բուֆոնը ավարտում է կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռանում է մեծ ֆուտբոլից։ Ֆուտբոլիստի գործակալ Սիլվանո Մարտինոն հայտնել է, որ 40-ամյա դարպասապահը ավարտում է կարիերան։

«Չի լինի այնպիսի հրաժեշտ, ինչպես եղավ Տոտիի դեպքում, դա բնորոշ է միայն Հռոմին։ Բուֆոնը կհեռանա այնպես, ինչպես հեռացավ Դել Պիերոն․ կլինեն արցունքներ, բայց զուսպ։ Ինձ համար հաճելի էր ուղեկցել ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահին։ Ավելին ասել չեմ կարող, Բուֆոնը անձամբ կպատմի ձեզ»,- Մարտինոյի խոսքն է փոխանցում Juvenews.eu-ն։

Մայիսի 19-ին, Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Յուվենտուսը» կխաղա «Վերոնայի» հետ։  

«Յուվենտուսը», Իտալիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովել է չեմպիոնի տիտղոսը։ Բուֆոնն էլ առաջին ֆուտբոլիստն է, որ դառնում է Իտալիայի 9-ակի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս