17:15  ,  16 մայիսի, 2018

Դևիդ Մոյեսը հեռացավ «Վեստ Հեմից»

Դևիդ Մոյսեը հեռանում է «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Վեստ Հեմի» ղեկավարները որոշել են չերկարաձգել պայմանագրի ժամկետը շոտլանդացի մասնագետի հետ։ Գործող պայմանագիրը մինչև այս մրցաշրջանի ավարտն էր։

55-ամյա Մոյեսը նոյեմբերից էր գլխավորում թիմը, նա այդ պաշտոնում փոխարինել էր Սլավեն Բիլիչին։

«Վեստ Հեմը» Անգլիայի ավարտված առաջնությունում գրավեց 13-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս