16:06  +04,  16 մայիսի, 2018

Բժիշկները փրկել են Դավիդ Սիլվայի որդու կյանքը (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է փրկել նրա նորածին որդու կյանքը։ 32-ամյա ֆուտբոլիստի կինը 2017-ի դեկտեմբերին ծննդաբերել էր ժամանակից շուտ։ Այս ընթացքում բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար։ Փոքրիկ Մատեոյին արդեն դուրս են գրել հիվանդանոցից։

«Մենք վերաջապես տուն ենք վերադառնում։ Անչափ շնորհակալ ենք բժիշկների հրաշալի թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի ու մարդկային վերաբերմունքի համար այս 5 ամիսների ընթացքում»,- թվիթերյան էջում գրել է Դավիդ Սիլվան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իսպանացի կիսապաշտպանին թույլ էր տվել բաց թողնել մի քանի հանդիպումներ, որպեսզի նա լինի կնոջ ու նորածին երեխայի կողքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...