14:52  ,  16 մայիսի, 2018

Դավիդ Յուրչենկոն՝ «Տոսնոյից» հեռանալու մասին

Ռուսաստանի Պրեմյեր լիգայից դուրս մնացած «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է պետերբուրգյան ակումբից հեռանալու մասին լուրերը։

«Ինչ վերաբերում է ապագայիս, հիմա սկսվում է իմ արձակուրդը։ Ապագայիս վերաբերյալ դեռ ոչինչ չգիտեմ։ Չեմ կարող կոնկրետ ասել, թե արդյոք արձակուրդի ժամանակ քննարկելու եմ առաջարկներ այլ ակումբներից, քանի որ պետք է մի քիչ հանգստանամ»,- 31-ամյա Յուրչենկոյի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն 2017-ին Մախաչկալայի «Անժիից» է տեղափոխվել «Տոսնո», որի հետ այս մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի գավաթակիր, սակայն դուրս մնաց ուժեղագույնների լիգայից։ Նա հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում