15:45  ,  16 մայիսի, 2018

Յանա Եգորյանը՝ ավտոլվացողի դերում

Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը հայտնվել է ավտոլվացողի դերում:

«Հպարտանում եմ ինձանով: Առաջին անգամ ինքս մեքենա լվացի: 150 ռուբլի եւ պատրաստ է: Շատ մատչելի է»,- Ինստագրամում գրել է ռուսաստանցի մարզուհին:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Յանա Եգորյանը ժամանել էր Հայաստան եւ հետեւում էր Երեւանում անցկացված սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը:

Մարտ ամսին եւս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում մարզուհին պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում