16:44  ,  16 մայիսի, 2018

ՊՍԺ-ն Թոմաս Տուխելին խոստացել է, որ Նեյմարը կմնա թիմում

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Փարիզում հանդիպել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից:

Süddeutsche Zeitung-ի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը գերմանացի մասնագետին խոստացել է, որ 26-ամյա բրազիլացին չի հեռանալու թիմից: Տուխելը Փարիզից կմեկնի Բելգիա, որտեղ կմասնակցի ֆրանսերենի արագացված կուրսերի:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի վերջում Թոմաս Տուխելը ՊՍԺ-ում փոխարինելու է իսպանացի Ունաի Էմերիին: Գերմանացի մասնագետի նախորդ ակումբը եղել է Դորտմունդի «Բորուսիան», որը նա գլխավորել է 2015-2017-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում