10:33  ,  16 մայիսի, 2018

NBA. Լեբրոնի 42 միավորներն ու «Քլիվլենդի» երկրորդ պարտությունը կիսաեզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երկրորդ խաղում «Բոստոնը» տանը 107:94 հաշվով հաղթեց փոխչեմպիոն «Քլիվլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը՝ վաստակելով 42 միավոր: Հաջորդ 2 խաղերը տեղի կունենան «Քլիվլենդի» խաղահրապարակում:

Հանդիպումից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կիսաեզրափակիչ

«Բոստոն» – «Քլիվլենդ»՝ 107:94 (23:27, 25:28, 36:22, 23:17)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում