00:50  ,  16 մայիսի, 2018

Մարադոնան՝ Բրեստի «Դինամոյի» նախագահ

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան աշխատանքի է անցել Բրեստի «Դինամոյում»։

«Պայմանագիր եմ ստորագրում և նշանակվում եմ Բրեստի «Դինամոյի» նախագահ։ Շնորհակալություն վստահության համար»,- ինստագրամում նման գրառում է արել Մարադոնան։

«Դինամոն» էլ իր հերթին հայտնել է, որ լեգենդար արգենտինացին ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Մարադոնան «Դինամոյում» կզբաղվի ռազմավարական զարգացման խնդիրներով, կհետևի նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը ։

Աշխատանքային պարտականությունների կատարմանը Մարադոնան կանցնի ԱԱ-2018-ի ավարտից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում