23:41  ,  15 մայիսի, 2018

Լիոնել Մեսի․ Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել «Ռեալում»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։

«Սարսափելի կլինի Նեյմարին տեսնել «Ռեալում», եթե հաշվի առնենք, թե նա ինչ նշանակություն ունի «Բարսելոնայի» համար։ Դա լուրջ հարված կլինի բոլորիս համար։ Բացի այդ նա կուժեղացնի «Ռեալը»»,- Մեսիի խոսքն է փոխանցում  TyC Sports-ը։

Արգենտինացին ասել է, որ շփվել է Նեյմարի հետ և արդեն ամեն ինչ գիտի։ Ըստ աղբյուրի, դա նշանակում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը կմնա ՊՍԺ-ում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս