23:15  ,  15 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Մեքսիկայի հավաքականի հայտացուցակը

Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Կարլոս Օսարիոն հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նախնական հայտացուցակում է 39-ամյա պաշտպան Ռաֆայել Մարկեսը, որի համար Ռուսաստանում կայանալիք ԱԱ-ն կարող է 5-րդը լինել։

Դարպասապահներ Խեսուս Կորոնա («Կրուս Ասուլ»), Ալֆրեդո Տալավերա («Տոլուկա»), Գիլերմո Օչոա («Ստանդարտ»)։

Պաշտպաններ Էդսոն Ալվարես («Ամերիկա»), Օսվալդո Ալանիս («Չիվաս»), Նեստոր Արաուխո («Սանտոս Լագունա»), Ուգո Այալա, Յուրգեն Դամ (երկուսն էլ «Տիգրես»), Խեսուս Գալյարդո (ՈՒՆԱՄ), Միգել Լայուն («Սևիլիա»), Էկտոր Մորենո («Ռեալ Սոսեդատ»), Դիեգո Ռեյես, Խեսուս Կորոնա (երկուսն էլ «Պորտու»), Կարլոս Սալսեդո («Այնտրախտ»)։

Կիսապաշտպաններ Մարկո Ֆաբիան («Այնտրախտ»), Ջոնաթան դոս Սանտոս, Ջովանի դոս Սանտոս (երկուսն էլ «Լոս Անջելես Գելեքսի»), Անդրես Գուարդադո («Բետիս»), Էրիկ Գուտերես («Պաչուկա»), Էկտոր Էրերա («Պորտու»), Ռաֆայել Մարկես («Ատլաս»), Խոսուս Մոլինա ( «Մոնտերեյ»)։

Հարձակվողներ Խավիեր Ակինո («Տիգրես»), Խավիեր Էրնանդես («Վեստ Հեմ»), Ռաուլ Խիմենես («Բենֆիկա»), Իրվինգ Լոսանո (ՊՍՎ), Օրիբե Պերալտա («Ամերիկա»), Կարլոս Վելա («Լոս Անջելես»)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Մեքսիկայի մրցակիցները կլինե Գերմանիան, Շվեդիան և Հարավային Կորեան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով