22:25  ,  15 մայիսի, 2018

Ինյեստայի հարցազրույցի ժամանակ տրիբունա է փլուզվել (տեսանյութ և լուսանկարներ)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հարցազրույցի ժամանակ փլուզվել է ժամանակավոր տրիբունան, որի վրա այդ ժամանակ մարդիկ են եղել, հաղորդում է Marca -ն։

Փլուզման հետևանքով տուժածները (18 մարդ) տեղափոխվել են Բարսելոնայի հիվանդանոցներ։

«Այսօրվա սարսափից հետո ցանկանում եմ աջակցել այն մարդկանց, ովքեր  ներկա էին հարցազրույցին։ Հուսով եմ, որ բոլոր տուժածները շուտ կապաքինվեն»,- թվիթերյան էջում գրել է Անդրես Ինյեստան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում