18:11  ,  15 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Գերմանիայի հավաքականի գլխավոր Մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

ԴարպասապահներԲերնդ Լենո («Բայեր»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Կևին Տրապ (ՊՍԺ)։

Պաշտպաններ Ժերոմ Բոատենգ, Մաթս Հյումելս, Նիկլաս Զյուլե, Ջոշուա Կիմիխ (բոլորը «Բավարիայի» են), Մատիաս Գինտեր («Բորուսիա» Մ․), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Ջոնատան Տա («Բայեր»), Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»)։

Կիսապաշտպաններ: Յուլիան Բրանդտ («Բայեր»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), Սամի Խեդիրա («Յուվենտուս»), Տոնի Կրոս («Ռեալ» Մ․), Լեոն Գորեցկա, Սեբաստիան Ռուդի (երկուսն էլ «Բավարիա»), Մեսութ Օզիլ («Արսենալ»)։

ՀարձակվողներՄարիո Գոմես («Շտուտգարտ»), Մարկո Ռոյս («Բորուսիա» Դ․), Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի»), Նիլս Պետերսեն («Ֆրայբուրգ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Տիմո Վերներ («Լայպցիգ»)։

ԱԱ-2018-ում Գերմանիայի մրցակիցները կլինեն Մեքսիկան, Շվեդիան և Հարավային Կորեան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով