10:20  ,  15 մայիսի, 2018

NBA. Հարդենի 41 միավորները «Հյուսթոնին» չօգնեցին «Գոլդեն Սթեյտի» դեմ խաղում, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտն» արտագնա հաղթանակ տարավ «Հյուսթոնի» նկատմամբ՝ 119:106:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 41 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը Կեւին Դյուրանտն էր՝ 37 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ

«Հյուսթոն»«Գոլդեն Սթեյտ»՝ 106:119 (30:29, 26:27, 24:31, 26:32)

Շարքի հաշիվը՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում