23:08  ,  14 մայիսի, 2018

Դավիթ Յուրչենկո․ Ցանկանում էի մեկի ճակատին հարվածել

Ռուսաստանի առաջնության վերջին(30) տուրում «Տոսնոն» արտագնա խաղում 0։5 հաշվով պարտվեց «Ուֆային» և լքեց առաջնությունը։ Խաղից հետո տպավորություններն է ներկայացրել «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

«Ցանկանում եմ շնորհավորել «Ուֆային»՝ լավ արդյունքի և լավ խաղի համար։ Մեզ համար ամեն ինչ շատ վատ ավարտ ունեցավ։ 6-րդ տեղ, եվրագավթներ: Մենք մեր տեղը տվեցինք «Ուֆային»։

Ցավալի է արդյո՞ք, որ հաղթեցինք գավաթի խաղարկությունում, իսկ Եվրոպայի լիգայում խաղալու է «Ուֆան»։ Այդ հարցը պետք է տալ մեր ղեկավարներին։ Թիմը այս խնդիրներով դարձավ գավաթակիր։ Ցավալի՞ է: Արտասվելու ցանկություն չունեի: Ցանկանում էի մեկի ճակատին հարվածել»,- Յուրչենկոյի խոսքն է փոխանցում sport.business-gazeta.ru.

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրչենկոն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս