00:44  ,  15 մայիսի, 2018

«Լիվերպուլը» Կեյտայի համար կվճարի 52 միլիոն ֆունտ ստերլինգ

«Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի համար «Լիվերպուլը» կվճարի 52,75 միլիոն ֆունտ ստերլինգ, քանի որ թիմը հայտնվել է Եվրոպայի լիգայի գոտում, հայտնում է Sky sports-ը։

Գվինեացու տեղափոխության համար թիմերը պայմանավորվել էին անցած ամառ։ Եթե գերմանական ակումբը այս տարի հայտնվեր Բունդեսլիգայի լավագույն քառյակում, ապա անգլիական կողմը պետք է վճարեր 59 միլիոն ֆունտ ստերլինգ։ Եթե «Լայպցիգը» մնար առանց եվրագավաթների, ապա տրանսֆերի արժեքը կկազմեր 48 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ավարտված մրցաշրջանում Կեյտան 39 խաղում դարձել է 9 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում